Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետրոս Ղազարյանը չի պատասխանում հեռախոսազանգերին

15:25, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Պետրոս Ղազարյանը չի պատասխանում հեռախոսազանգերին
     «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանը դեռ անցած շաբաթ պետք է վերադառնար արձակուրդից: Օրեր առաջ MAMUL.am լրատվականի թղթակցին վերջինը վստահեցրեց, որ խնդիրներ չկան, բայց թե երբ կլինի եթերում, ավելի հստակ կասի «մի երկու օրվա ընթացքում»: Արդեն մեկ շաբաթ է` Պետրոս Ղազարյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:
     Հիշեցնենք` «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության հիմնադիր Սերգեյ Դանիելյանին հյուրընկալելուց հետո հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, ինչը զայրացրել էր հեռուստաընկերության ղեկավարությանը և վերջինը որոշել էր Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից: Պետրոսը, սակայն, մինչև վերջ պնդում էր, որ արձակուրդ է մեկնել:
5645 | 1
Facebook