Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 22 աշակերտ է զոհվել, վիրավորվել է ավելի քան 40 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Էթահ շրջանում: Ավտոբուսը դպրոց տանելիս է եղել երեխաներին, երբ բախվել է բեռնատարին:
Հարկ է նշել, որ դպրոցն ընդամենը երեկ է բացված եղել, ցուրտ եղանակների հետևանքով այնտեղ դասերը հետաձգված են եղել: