Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե Ռուսաստանը հարցին վերաբերվի ողջ լրջությամբ, հայկական զորքերի դուրսհանումը գրավյալ տարածքներից ապահովված կլինի». Էլմար Մամեդյարով

12:30, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
«Եթե Ռուսաստանը հարցին վերաբերվի ողջ լրջությամբ, հայկական զորքերի դուրսհանումը գրավյալ տարածքներից ապահովված կլինի». Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսին, որով նա ամփոփել է 2016թ. ու անդրադարձել նաև արցախյան հիմնահարցին:
     Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Արցախի հակամարտության հարցում, մասնավորապես 2016թ. ապրիլյան արյունալի իրադարձություններից հետո, «Ռուսաստանը կարևոր դերակատարում է ունեցել արյունահեղությունն այդ պահին դադարեցնելու հարցում»:
     Մեկնաբանելով Լավրովի այս հայտարարությունը` Մամեդյարովը հայտարարել է. «Եթե Ռուսաստանը հարցին վերաբերվի ողջ լրջությամբ, հայկական զորքերի դուրսհանումը գրավյալ տարածքներից ապահովված կլինի»:

3614 | 2
Facebook