Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրասնոդարի երկրամասի Կիրպիլի գետում սառցաշերտի կոտրվելու պատճառով 4 անչափահաս է մահացել

13:40, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Կրասնոդարի երկրամասի Կիրպիլի գետում սառցաշերտի կոտրվելու պատճառով 4 անչափահաս է մահացել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կիրպիլի գետում սառցաշերտի կոտրվելու պատճառով 4 անչափահաս է մահացել: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, դեպքը տեղի է ունեցել Տիմաշևսկի շրջանում, դեկտեմբերի 15-ին երեկոյան, երբ 5 անչափահասներ` 12-13 տարեկան, անցնելիս են եղել գետը: Օդերևութաբանների տվյալներով` առավոտյան շրջանում օդի ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել, բայց հետո ջերմաստիճանը հասել է 5 աստիճան Ցելսիուսի. հենց դա էլ ողբերգության պատճառ է դարձել:
     РИА Новости-ի հաղորդմամբ` երեկոյան Արտակարգ իրավիճակների հարավային տարածքային կետրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ տղան օգնություն է խնդրում: Օգնության հասած փրկարարները Կիրպիլի գետից հանել են տղային: Վերջինը հայտնել է, որ իր հետ ևս 4 տղա է եղել: Նրանք զբոսնելիս են եղել սառցակալած գետի վրա, բայց սառույցը կոտրվել է, ու ընկերները ջրի տակ են անցել:
     Փրկարարները հայտնաբերել են մահացած տղաների մարմինները:

4476 | 0
Facebook