Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ բանկերում ֆիզիկական անձանց ներգրավող դոլարային ավանդների եկամտաբերությունը նվազել է

13:10, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
ՀՀ բանկերում ֆիզիկական անձանց ներգրավող դոլարային ավանդների եկամտաբերությունը նվազել է
     Հայաստանում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանց ներգրավող դոլարային հետևյալ ավանդներն են առաջարկում.
     Դոլարով ընդունվող ավանդների առավել շահավետ տարբերակն առաջարկում է «ՀայԲիզնեսԲանկ«-ն`ավանդ «Մանկիկ»` 7.1% եկամտաբերությամբ:
     6.5% եկամտաբերությամբ «Ամանոր» ավանդ է ներգրավում «Արցախբանկ»-ը: Նույն եկամտաբերությամբ «Շահավետ» ավանդ ներգրավում է «ՀայԲիզնեսԲանկ»-ը:
     «Արմսվիսբանկ»-ը ներգրավում է «Ստանդարտ» ավանդ` 6%:
     Նույն եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ն`ավանդ «Ստանդարտ», «Արարատբանկ»-ն` ավանդ «Մանկական», «Անելիք Բանկ»-ն` ավանդ «Ապահով»:
     Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց առաջարկվող դոլարային այս և մյուս ավանդների բոլոր տարբերակներին ու պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
     Նշենք, որ առաջարկվող դոլարային ավանդների եկամտաբերության վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Ֆասթ Կրեդիտ ՈՒՎԿ»-ը:
2346 | 0
Facebook