Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Թորոսյանը հայտարարել է բռնցքամարտի հավաքականների մարզիչների անունները

10:50, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Դավիթ Թորոսյանը հայտարարել է բռնցքամարտի հավաքականների մարզիչների անունները
     Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովի ընթացքում հայտարարվեց Դավիթ Թորոսյանի` Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին: Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն հայտնել է այն մարզիչների անունները, ովքեր պետք է մարզեն տարբեր տարիքային հավաքակաները: Այսպիսով, մեծահասակների հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը: Երիտասարդների ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, իսկ երկրորդ մարզիչը` Արմեն Հակոբյանը: Ավագ տարիքի պատանիներին ավագ մարզիչն է Արշավիր Գրիգորյանը: Վերջինիս կօգնի Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիներին կմարզի Աշոտ Ավետիսյանը: Կանանց հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Ռաֆիկ Մեհրաբյանը:
2074 | 1
Facebook