Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մալաթիա-Սեբաստիայում 30-ամյա երիտասարդ է դանակահարվել. նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

19:00, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Մալաթիա-Սեբաստիայում 30-ամյա երիտասարդ է դանակահարվել. նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Քիչ առաջ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա, ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Հարություն Վանյանը։
     Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Նա հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հարվածների հետքերով և բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Լունապարկում։ Սակայն Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ դեպքը Լունապարկում տեղի չի ունեցել, պարզապես վիրավոր Հ. Վանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, իրական հանգամանքներն ու դեպքի վայրը թաքցնում է։
     Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
4093 | 0
Facebook