Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ 16 դոլարային միլիոնատերերից 12-ը 4 տարվա ընթացքում Աժ ամբիոնին չի մոտեցել

15:10, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
ԱԺ 16 դոլարային միլիոնատերերից 12-ը 4 տարվա ընթացքում Աժ ամբիոնին չի մոտեցել
     «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորների գործունեության ընդհանուր պատկերը: Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը հայտարարեց` «41 պատգամավորից 25-ն ամբիոնին և խոսափողին չի մոտեցել: Ընդ որում, ԱԺ 16 դոլարային միլիոնատերերից 12-ը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն են»: Զեկույցում նաև նշված է, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գրեթե կեսը կամ Աժ-ի 1/6-րդն իր գործառույթը համարում է բացառապես քվեարկություններին մասնակցելը: «Վերջինները կենտրոնացած են երկու ամենախոշոր խմբակցություններում` 73%-ը ՀՀԿ-ն են ներկայացնում, 20%-ը` ԲՀԿ-ն, 7%-ն անկուսակցական են»,- հավելեց ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը:
6589 | 0
Facebook