Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում լարված իրավիճակը է. երթուղայինի վարորդները հրաժարվում են 50 դրամով աշխատել

14:05, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Կապանում լարված իրավիճակը է. երթուղայինի վարորդները հրաժարվում են 50 դրամով աշխատել

Կապանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ այսօր վաղ առավոտից 8 համարի երթուղայինի վարորդները չեն սպասարկում բնակիչներին: «Այսօր նրանք հրաժարվել են երթուղայինները քշելուց: Առավոտյան քաղաքացիներից մեկը, երբ 50 դրամ է տվել, վարորդը նրան ասել է, որ 50 դրամով չեն աշխատում: Վարորդը տեղեկացրել է, թե գծատերը նրանց ասել է, որ 50 դրամով չաշխատեն: Այդպես էլ եղել է, վաղ առավոտից վարորդները չեն սպասարկում քաղաքացիներին»,- ասաց Նարեկը: Վերջինի խոսքով` ստացվել է այնպես, որ այսօր վարորդներն են բողոքի ակցիա իրականացնում և պահանջում, որ սպասարկեն 70 դրամով: «Հիմա վարորդները չեն քշում: Քաղաքապետարանն էլ որևէ կերպ այս հարցում չի միջամտում: Հենց քաղաքապետարանն էլ չի ուզում, որ 50 դրամով աշխատեն, դրա համար էլ չեն միջամտում»: Նարեկը տեղեկացրեց, որ այս պահին քաղաքացիները փորձում են հանդիպել մարզպետի հետ:
     Հիշեցնենք, որ Կապանում թանկացրած երթուղայինի գինն իջեցրել էին և օրեր շարունակ 50 դրամով էին սպասարկում:

6074 | 0
Facebook