Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խաղաղ բնակիչների մի խումբ փախել է արևելյան Հալեպից

12:50, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Խաղաղ բնակիչների մի խումբ փախել է արևելյան Հալեպից
     Երկու ընտանիքի, ընդհանուր առմամբ տասը հոգու հաջողվել է լքել Հալեպի արևելյան թաղամասերը, հաղորդում է РИА Новости-ն: «Այս գիշեր մեզ հաջողվել է օգնել երկու ընտանիքի փախնել արևելյան Հալեպից: Նրանք փախել են ահաբեկիչներից Թել Ազ-Զուխուր թաղամասով»,- պատմել են քաղաքի աշխարհազորի շտաբում: Բնակիչների տարհանման կոնկրետ վայրն անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի է պահվում: «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինյալներն ու այսպես կոչված չափավոր ընդդիմության նրա դաշնակիցները շարունակում են բռնի ուժով պահել արևելյան Հալեպի խաղաղ բնակչությանը:
3601 | 0
Facebook