Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Benz-ը ներկայացրել է իր պատմության ամենաարագընթաց E-Class-ը

00:10, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Mercedes-Benz-ը ներկայացրել է իր պատմության ամենաարագընթաց E-Class-ը

Mercedes-Benz ընկերությունը Լոս Անջելեսի ավտոսրահում ներկայացրել է E-Class սեդանի սպորտային տարբերակները: Ավտոմեքենաները հասանելի կլինեն երկու մոդիֆիկացիայով՝ E63 և E 63 S: Եվրոպայում մոդելների վաճառքը կմեկնարկի 2017թ առաջին կիսամյակում:
     Նոր E63 և E 63 S-ը դարձել են E-Class-ի ողջ պատմության ամենահզոր և ամենաարագընթաց տարբերակները: Առաջին դեպքում սեդանը կոմպլեկտավորվում է 4,0-լիտրանոց V8 բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 563 ձիաուժ և 750Նմ պտտող պահ:
     Երկրորդ դեպքում շարժիչի հզորությունն ավելացվել է մինչև 603 ձիաուժ և 850 Նմ պտտող պահ: Առավելագույն արագությունը 300կմ/ժ է: Երկու դեպքերում էլ շարժիչն աշխատում է իննաստիճան ռոբոտացված կրկնակի կցմամբ AMG Speedshift փոխանցատուփի հետ:

10652 | 0
Facebook