Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մահից հետո դայակը դարձել է հանրահայտ լուսանկարիչ

22:10, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Մահից հետո դայակը դարձել է հանրահայտ լուսանկարիչ
     Վիվիան Մայերն ամերիկացի փողոցային լուսանկարիչ է եղել։ Նա ծնվել է Նյու Յորքում 1926թ., մանկությունն անցել է Ֆրանսիայում։ ԱՄՆ վերադառնալուց հետո նա 40 տարի դայակ է աշխատել Չիկագոյում։
     Այդ 40 տարիների ընթացքում Վիվիանն ավելի քան 100 հազար լուսանկարներ է ստեղծել, որոնցում հիմնականում արտացոլված են Չիկագոյի փողոցներով անցնող մարդիկ։ Մայերի լուսանկարների մասին մինչ 2007թ. գրեթե ոչ ոք տեղյակ չի եղել։ Այդ լուսանկարները հայտնաբերել է Չիկագոյում բնակվող պատմաբան Ջոն Մալուֆը։
     2009թ.` Մայերի մահից հետո, նրա ստեղծած լուսանկարները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում և Բելգիայում, տպագրվել են տարբեր երկրների բազում ամսագրերում և հետմահու ճանաչում բերել հեղինակին։
7284 | 0
Facebook