Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամկետն ավարտվող դեղեր են բերում արտասահմանից, վերադաջում ու նոր ժամկետով վաճառում դեղատներում». Արամ Մանուկյանն ահազանգում է

14:25, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Ժամկետն ավարտվող դեղեր են բերում արտասահմանից, վերադաջում ու նոր ժամկետով վաճառում դեղատներում». Արամ Մանուկյանն ահազանգում է
     ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն Աժ իր ելույթում հայտարարեց, որ առօրյայում շատ է շփվում բժիշկների, դեղագործների հետ և խիստ մտահոգված է դեղերի շուկայում տիրող բարձիթողի իրավիճակով: «Դժվար է քրեականորեն ապացուցել խոսակցությունը, ես դրա իրավունքն էլ չունեմ` գնալ, բռնել կեղծ դեղ արտադրողին կամ էն դեղ բերողին, որ Գերմանիայից, Ռումինիայից, Հունգարիայից և այլ երկրներից բերում է այնպիսի դեղեր, որոնց ժամկետի ավարտին 1 ամիս է մնում, վերադաջում է կամ ժամկետն անցնող դեղի մի տուփը ոչնչացնում, մնացածն ուղարկում գործարան, որտեղ այն վերամշակվում է ու նոր տուփով, նոր ժամկետով գալիս է դեղատուն: Այն, որ ոլորտում օր առաջ պետք է լուրջ վերահսկողություն իրականացվի, աներկբա է,- ընդգծեց պատգամավորը` շարունակելով,-գնում ես բժշկի մոտ, ասում ա դեղի անունն ու երկու ճանապարհ նշում, կամ ուղարկում ա իրա ծանոթ դեղատուն, կամ մի հատ թանկանոց դեղ ա գրում ու նշում` գնա, Վրաստանից բեր, էնտեղինը որակով ա: Այ, էս խնդրին էլ պետք է ուշադրություն դարձնել»,- շարունակեց պատգամավորը:
    
     Նշենք, որ Աժ-ում քննարկվում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ներկայացրած` 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որով կանոնակարգվում է բժշկական արտադրանքների շրջանառությունը:
2545 | 0
Facebook