Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հանկարծակի առաջացած փլվածքով անհետացել է միլիոնավոր լիտրերի ռադիոակտիվ ջուր

22:10, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Հանկարծակի առաջացած փլվածքով անհետացել է միլիոնավոր լիտրերի ռադիոակտիվ ջուր

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ Մալբերրի քաղաքի New Wales Mosaic գործարանի ռադիոկատիվ թափոնների ջրամբարում առաջացել էր հսկայական կարստային փլվածք, որով արտահոսել է արդեն ավելի քան 800 միլիոն լիտր ռադիոակտիվ ջուր:

Այժմ տեղի են ունենում փլվածքի ուսումնասիրություններ, ինչպես նաև անց են կացվում մշտադիտարկումներ` պարզելու համար ռադիոակտիվ ջրի ներթափանցումը մաքուր ջրամբարների մեջ: Մասնագետների չափումներով` փլվածքը հսկայական չափեր ունի` 46 մ լայնություն և 220 մ խորություն:

Առայժմ բնակելի տներում իրականացվող ստուգումները խմելու ջրի վնասակար շեղումներ չեն հայտնաբերել:

Այժմ մշակվում է ծրագիր` հսկայական փոսը բետոնով ծածկելու համար, ինչի վրա կծախսվի մոտ 50 միլիոն դոլար: Աշխատանքները կսկսվեն դեկտեմբերից ոչ շուտ:

12699 | 0
Facebook