Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները տարակուսած են` արդյոք հայտնաբերած դամբարանը պատկանում է Ալեքսանդր Մակեդոնացուն

20:10, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Գիտնականները տարակուսած են` արդյոք հայտնաբերած դամբարանը պատկանում է Ալեքսանդր Մակեդոնացուն

Հինհունական Ամֆիպոլիսից ոչ հեռու կանգուն է մի յուրահատուկ քանդակ` մարմարե առյուծ, որի տարիքն արդեն 24 դար է: Արձանի մոտակա Կաստա բլրի պեղումները բացահայտել են Ք. ա. 4-րդ դարի դամբարան, որը գրավել էր համաշխարհաին հանրության ուշադրությունը:

Հետազոտողները կարծում են, որ դա Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանն է, ով մեկ տասնամյակի ընթացքում գրավել է քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը: 2014-ին արված պեղումները բացահայտել էին 3 ստորգետնյա սենյակներ:
Ներքև իջնողներին դիմավորում են մի զույգ թևավոր սֆինքսներ, որոնք ժամանակին ներկված են եղել վառ գույներով:
Հաջորդ սրահի հատակը պատված է խճանկարով, որի վրա պատկերված է ստորգետնյա աշխարհի աստված Հադեսն, ով հափշտակում է Պերսեփոնեին, իսկ Հերմեսը լուռ հետևում է այդ տեսարանին:
Վերջին` երրորդ սենյակում կրաքարե սալիկների տակ հայտնաբերվել է գերեզման, որի մեջի փայտյա դագաղում հանգչել է դի: Հաշվի առնելով արձանների ու խճանկարի առկայությունը, հնագետները ենթադրում են, որ այստեղ թաղված է շատ կարևոր անձնավորություն, հնարավոր է` հենց Ալեքսանդր Մեծը: Կմախքը պատկանում է միջահասակ, սպիտակ մաշկ ունեցող մարդու` դարչնագույն կամ էլ շիկագույն մազերով: Այս հանգամանքը ևս վկայում է, որ կմախքը կարող էր պատկանել կապուտաչյա շիկահեր Մակեդոնացուն: Այժմ ԴՆԹ անալիզ է արվում` պարզելու համար հանգուցյալի տարիքը: Հայտնի է, որ Ալեքսանդրը մահացել է 33 տարեկանում: Ցավոք, կողոպտիչները մի շարք արժեքավոր իրեր են հափշտակել, որոնք կարող էին կարևոր հուշումներ դառնալ:

Այժմ երկրաբանները կիրառում են սքաներներ, որպեսզի հետազոտեն բլրի մնացած մասը` պարզելու համար` կան արդյոք ուրիշ ստորգետնյա շինություններ:

6505 | 0
Facebook