Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

8 պատճառ, թե ինչու շատերը չեն սիրում iPhone 7-ը

21:10, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
8 պատճառ, թե ինչու շատերը չեն սիրում iPhone 7-ը

Apple-ի դեռ ոչ մի թողարկում առանց թեժ քննարկումների, բանավեճերի ու քննադատությունների չի ընդունվել: Ինչպես մյուս դեպքերում, iPhone 7-ի վաճառքն էլ բազմաթիվ վեճերի առիթ դարձավ: Նշենք 8 պատճառ, որոնք առաջ են քաշում iPhone 7-երը չսիրողնեը:

Մեծ է տարբերությունը սովորական և Plus տարբերակների միջև

Եթե iPhone 6-ն ու 6 Plus-ը տարբերվում էին մեծ մասամբ միայն չափով, ապա յոթերորդ թողարկման պարագայում տարբերությունները շատ են: iPhone 7 Plus-ն ունի կրկնակի տեսախցիկ, ինչը չունի սովորական տարբերակը: Նաև այն ավելի մեծ օպերատիվ հիշողություն ունի: Հենց դա է պատճառը, որ շատերը չեն շտապում գնել նորույթը` նախընտրությունը տալով 6-րդ տարբերակին, անգամ` 5-րդին, մանավանդ, որ դրանց գներն ավելի հրապուրիչ են:

Ոչ մի անակնկալ

Կարծես թե նորույթ է, բայց առանձնապես ոչնչով չի տարբերվում իր նախորդներից: Այդ է պատճառը, որ շատերն այս մոդելը համարում են Apple-ի դարաշրջանի ավարտը:

AirPods

Անլար ականջակալների թողարկումը շատերի սրտով չէ:

Փայլուն սև

iPhone 7-ը թողարկվեց սևի 2 տարբերակներով` փայլուն ու անփայլ: Փայլուն կորպուսը հիանալի տեսք ունի, քանի դեռ ձեռքդ չես վերցրել այն: Իսկ հենց վերցրեցիր, մատնահետքերը մնում են և անշուք ու կեղտոտ տեսք հաղորդում: Բացի այդ, դրա վրա շատ շուտ են խազեր առաջանում: Իսկ նոր սմարթֆոնի վրա առաջացած խազերը ցանկացածին կարող են դեպրեսիայի մեջ գցել:

Սխալներ

iPhone 7-ը դեռ չէր հասցրել դուրս գալ, երբ ի հայտ եկան առաջին բողոքները ծրագրային ապահովման հետ կապված, մասնավորապես` «ինքնաթիռում» ռեժիմի կիրարկան ժամանակ:

Շչական ձայներ

Հետևի մասից հեռախոսը շչական ձայներ է հանում: Խնդիրը շատ տարօրինակ է և վերաբերում է միայն iPhone 7 Plus-ներին: Եվ թվում է, թե այն ոչ մի կերպ չի լուծվի:

Անջրանցիկություն

iPhone 7-երի գլխավոր առավելությունը կարող է դառնալ գլխացավանք: Այո, ասված է, որ այս սմարթֆոնները կարող են կես ժամ մնալ 1 մ խորության ջրի տակ: Սակայն դա չի նշանակում, որ կարող եք դրանով լողալ կամ լողանալ, կամ էլ ստորջրյա լուսանկարչությամբ զբաղվել:

Իսկ եթե խոնավությունն, այնուամենայնիվ, թափանցել է հեռախոսի մեջ, ապա կարող եք դեն նետել երաշխիքային կտրոնը, քանի որ այն ուժի մեջ չէ, եթե հեռախոսը փչացել է ջրի պատճառով:

Չկա ականջակալների համար նախատեսված բնիկ

Այս` Apple-ի հավաստմամբ` կարևոր նորույթն` ականջակալների բնիկի բացակայությունը, ոչ մեկի սրտով չէ: Պատճառն այն է, որ սովորական ականջակալներով անհնար է օգտվել iPhone 7-երից, իսկ անլարներն այդքան էլ մատչելի չեն:

13390 | 0
Facebook