Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդցի դպրոցականը ջարդել է Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան հաշիվը

15:15, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Սաուդցի դպրոցականը ջարդել է Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան հաշիվը

Ամերիկյան BuzzFeed պորտալին հայտնի է դարձել այն ցանցահենի ինքնությունն, ով ջարդել է Մարկ Ցուկերբերգի ֆեյսբուքյան հաշիվը: Լրատվականի տվյալներով` նա Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի ավագ դպրոցի աշակերտ Ահմադ Մաքքին է, ով հաքերային OurMine խմբի անդամ է: Այդ խմբի զոհ են դարձել նաև Google-ի, Uber-ի, Spotify-ի, Pokemon Go-ի ղեկավարները, նաև դերասաններ Չենինգ Թաթումն ու Ուլդուզ Ուոլլասը: Իսկ հենց Ահմադ Մաքքին ժամանակին ջարդել է նաև Sony-ի ղեկավարի ինտերնետային հաշիվներից մեկը:

7230 | 0
Facebook