Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դամասկոսում ՌԴ դեսպանատունը հրետակոծության է ենթարկվել

14:43, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Դամասկոսում ՌԴ դեսպանատունը հրետակոծության է ենթարկվել

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հրետակոծության է ենթարկվել. դիվանագիտական առաքելության անդամներից ոչ ոք չի տուժել: Այս մասին հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը:
     ՌԴ ԱԳՆ տվյալներով` կրակն արձակվել է մայրաքաղաք Դամասկոսի մերձակա տարածքից, որն ահաբեկիչների վերահսկողության տակ է գտնվում:
     ՌԴ արտաքին գերատեսչությունը դեսպանատան հրետակոծումը կապում է նրանց գործունեության հետ, ովքեր Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների օրինակով հրահրում են Սիրիայում հակամարտության շարունակումը:

3885 | 0
Facebook