Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բնակչությունը ապահովագրված չէ մսեղենի միջոցով մարդուն փոխանցվող ամենատարբեր հիվանդություններով վարակվելուց». Հարություն Մինասյան

10:10, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
«Բնակչությունը ապահովագրված չէ մսեղենի միջոցով մարդուն փոխանցվող ամենատարբեր հիվանդություններով վարակվելուց». Հարություն Մինասյան
     Մայրաքաղաքում գործում է մսի վաճառքի մոտավորապես 1000 կետ: Յուրաքանչյուր կետում օրական վաճառվում է միջինը 2 անասունի մսեղիք:
     Դա անում է օրական 2000 անասուն:
     Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուղղակի ֆիզիկապես չի կարող ապահովել այդքան մսեղենի լաբորատոր ստուգումը, քանի որ ոչ այդքան աշխատող ունի, ոչ էլ այդքան տեխնիկական միջոցներ:
     Նշանակում է մսեղենի բժշկա-սանիտարական ստուգումը կրում է ձևական (ֆիկտիվ) բնույթ:
     Նշանակում է մսավաճառներին տրվող կնքված թղթի կտորները առ ոչինչ են:
     Նշանակում է բնակչությունը ապահովագրված չէ մսեղենի միջոցով մարդուն փոխանցվող ամենատարբեր հիվանդություններով (բրուցելոզ, դաբաղ, սիբիրախտ, տուլարեմիա և այլն) վարակվելուց:
     Մսավաճառը պատմեց, որ յուրաքանչյուր մորթված անասունի համար առանց ստուգելու տեղեկանք ստանալու համար բժշկին տալիս են 1000 դրամ:
2772 | 0
Facebook