Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղաքական դեմարշ՝ Ռիոյի պարալիմպիկ խաղերի բացմանը

13:45, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
Քաղաքական դեմարշ՝ Ռիոյի պարալիմպիկ խաղերի բացմանը

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն՝ ՄՊԿ-ը, մտադիր է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի պարալիմպիկ պատվիրակության նկատմամբ՝ խաղերի բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության դրոշը տանելու համար։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տվել մասնակցել Ռիոյի պարալիմպիկ խաղերին։ ՄՊԿ-ն բելառուսների արարքը որակել է որպես քաղաքական դեմարշ։

Նշենք, որ դրոշը տարել է Թեթև աթլետիկայի օլիմպիական հերթափոխի հանրապետական կենտրոնի տնօրեն Բելառուսի քաղաքացի Անդրեյ Ֆոմոչկինը։ Նշենք, որ Ֆոմոչկինը հանրահայտ մարզիկ է, ձմեռային բազմամարտի սպարտակիադաների հաղթող և ռեկորդակիր է։

7261 | 0
Facebook