Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսպես է լինում, որ մեկ լուսանկարը պայթեցնում է հորինված երկրի հորինված բանակը. Աշոտ Ասատրյան

21:20, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Այսպես է լինում, որ մեկ լուսանկարը պայթեցնում է հորինված երկրի հորինված բանակը. Աշոտ Ասատրյան
     Ստի վրա ստեղծված բանակը.
    
     Լուսանկարում պատկերված է ադրբեջանական բանակին պատկանող դիրքերից մեկը, որտեղ այցելել է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը: Դե, եթե երկրի պաշտպանության նախարարը գնում է զորամաս կամ դիրքեր , ապա նրան ուղեկցում են լրագրողներ ու լուսանկարիչներ, որպեսզի այդ ամենը լուսաբանեն: Շատ դեպքերում հազարավոր լուսանկարներից միայն մի քանիսն են տեղ գտնում համացանցում ու որպես պաշտոնական լուր տարածվում:
    
     Ադրբեջանում ահա այսպիսի խնդրի առաջ են կանգնել: Նույն օրը, տարբեր մասերից նկարված երկու նկար տեղ են գտել համացանցում: Մեկը մշակված է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, մյուսը ՝ առանց մշակել, լուսանակարիչը հրապարակել է:
    
     Այսպես է լինում, որ մեկ լուսանկարը պայթեցնում է հորինված երկրի, հորինված բանակը: Այս նկարները տարածվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը փորձում էր ալամ-աշխարհին ապացուցեր, որ իր դիրքերը ու խրամատները իդեալական են, ամեն օր մի դիրք նկարում էին՝ եվրովերանորոգված, փաստորեն նորոգումը համակարգչով էին անում:
9422 | 0
Facebook