Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժիշկները հիվանդի ստամոքսից 40 դանակ են հանել

22:25, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Բժիշկները հիվանդի ստամոքսից 40 դանակ են հանել

Հնդկաստանի Ամրիտսարա հիվանդանոցի վիրաբույժները 42-ամյա հիվանդի ստամոքսից 40 դանակ են հանել, գրում է medportal-ը:
     Տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել քաշի կորստի, ստամոքսի շրջանում ցավերի և թուլության պատճառով: Բժիշկները նրա մոտ ստամոքսի քաղցկեղ էին կասկածել և ուղարկել էին տարբեր հետազոտությունների: Արդյունքում, ստամոքսում 40 հատ փոքր դանակ էին հայտնաբերել` կոտրված, ժանգոտած, ինչպես նաև բացված վիճակում: 5 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկներն այն ամենաբարդն ու սարսափելին են համարել իրենց գործունեության ողջ ընթացքում:
     Տղամարդն ասել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում անբացատրելի ցանկություն է ունեցել ուտելու այդ դանակները, և որ ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել այդ մասին: Նա հայտարարել է, որ այլևս զերծ կմնա իր այդ սովորությունից: Բժիշկներն էլ իրենց հերթին նշել են, որ առայժմ դուրս չեն գրի հիվանդին` մինչև հոգեբանները չզննեն նրան: Մասնագետները դա բացատրել են հոգեբանական հազվագյուտ հիվանդությամբ:

Աղբյուրը` medportal.ru
12715 | 0
Facebook