Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանի ընդդիմությունը հորդորում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

22:30, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
Ադրբեջանի ընդդիմությունը հորդորում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
     Ադրբեջանում ընդդիմադիր համարվող Meydan.tv հեռուստաընկերությունը մեղադրել է բոլոր ադրբեջանցիներին 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժխտման համար: Նշվել է, որ ցեղասպանության են ենթարկվել մասնավորապես հայերը, հույները, ասորիները և մալոկանները: Ամենահամեստ տվյալներով՝ սպանվել է ավելի քան 4 միլիոն քրիստոնիա, որտեղ միայն 1.5 միիոնը հայեր են եղել: Ադրբեջանի ընդդիմադիրներին, որոնց անվանում են նաև «մեյդանականներ», զայրացնում է այն փաստը, որ Ադրբեջանի իշխանություններն ու նրանց համախոհները և ազգաբնակչությունը վստահ միասնականություն են ցուցաբերում ցեղասպանության ժխտման հարցում:
     ««Անարդարություն» ընդդեմ Թուրքիայի» վերնագրով հոդվածի հեղինակը Ռենատա Ահունդովան է, ով նշել է, որ ժամանակակից Ադրբեջանում թե նախագահը, թե հասարակ ժողովուրդն իր պարտքն է համարում մասնակցություն ունենալ Հայոց ցեղասպանության ժխտման գործում: Նա նշել է, որ ադրբեջանում ոչ ոք առանց չակերտների ցեղասպանության մասին չի խոսում:
31395 | 2
Facebook