Toyota ճապոնական ավտոկոնցեռնը հայտարարել է 1,43 մլն Prius և Lexus CT200h հիբրիդային ավտոմեքենաների հետկանչի մասին անվտանգության բարձիկներում հնարավոր թերության պատճառով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով ընկերության հայտարարությանը: Հետկանչը վերաբերվում է 2010-2012թթ թողարկման ավտոմեքենաներին, որտեղ անվտանգության բարձիկների ներմղիչ սարքերի զոդման կարի վրա փոքր ճեղքվածք կա: