Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի բանակը գրոհել է ԴԱԻՇ-ի տիրապետության տակ գտնվող Էլ-Ֆալլուջա քաղաքի վրա

11:25, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Իրաքի բանակը գրոհել է ԴԱԻՇ-ի տիրապետության տակ գտնվող Էլ-Ֆալլուջա քաղաքի վրա

Իրաքի Զինված ուժերն աշխարհազորային ջոկատների հետ սկսել են ԴԱԻՇ-ի տիրապետության տակ գտնվող Էլ-Ֆալլուջա քաղաքի ազատագրումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` նշելով, որ մարտական գործողություների մեկնարկի մասին հայտարարել է իրաքցի սպա:

ТАСС-ի հաղորդմամբ` քաղաքի գրոհն սկսվել է վաղ առավոտյան: Իրաքի զորքերը քաղաքի գրոհն սկսել են 3 ուղղությամբ:

Է-Ֆալուջան գտնվում է Իրաքի Անբար նահանգի արևմտյան հատվածում, այն ահաբեկիչների տիրապետության տակ է անցել 2014թ. և համարվում է նրանց խոշորագույն կենտրոններից մեկը:

7685 | 0
Facebook