Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան սեփական Facebook-ն է թողարկում

11:00, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Հյուսիսային Կորեան սեփական Facebook-ն է թողարկում

Հյուսիսային Կորեան Facebook-ի սեփական տարբերակն է թողարկում: Սոցիալական կայքը կրում է Starcon անվանումը: Ի դեպ, կաքի դիզայնը գերթե նույնությամբ կրկնում է Facebook-ը: Այս կայքի գոյությունը բացահայտել է Dyn Research ինտերնետային վերլուծական կենտրոնի ղեկավար Դար Մեյդորին: Նա թվիթերյան իր էջում տեղադրել է նորաստեղծ կայքի հղումը:


     Մեյդորին նշել է, որ Starcon-ը կրկնում է Facebook-ի ոչ միայն դիզայնը և գունային գամման, այլև որոնողական հատվածի ու նորությունների ժապավենի ձևավորումը: Կայքն այժմ փորձարկման փուլում է: Մեյդորին, սակայն, վստահ չէ, արդյոք Հյուսիսային Կորեայի իշխանությունները որևէ կապ ունեն այդ նախագծի հետ: Նա նաև տարօրինակ է համարում այն, որ այլ երկրների օգտատերերը կարող են մուտք գործել այս կայք:

9345 | 0
Facebook