Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արամ Դանիելյանն իմ ընկերնա և իշխանության թեկնածուն, դրա համար պաշտպանել եմ նրան». Կարապետ Գուլոյան

17:30, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
«Արամ Դանիելյանն իմ ընկերնա և իշխանության թեկնածուն, դրա համար պաշտպանել եմ նրան». Կարապետ Գուլոյան

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, խոսելով Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից, ասել է, որ որպես մարզպետ շահագրգռված է եղել, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: «Որովհետև իմ ընկերնա Արամ Դանիելյանը: Առաջինը` իմ ընկերնա, երկրորդը` իշխանության թեկնածուն է, դրա համար պաշտպանել եմ նրան»:

Այսուհանդերձ, Հրազդան քաղաքի քարուքանդ ճանապարհները Կոտայքի մարզպետին ևս չի գոհացնում. «Հրազդանի ներկայիս ճանապարհներն ինձ ևս չեն գոհացնում, բազմիցս Դանիելյանի հետ խոսել ենք, ասել եմ, որ ամեն ինչ նորմալ անի. բազմաթիվ ծրագրեր կան, որոնք փորձում ենք միասին իրականացնել»,-ասել է քաղաքապետը:

Հիշեցնենք` Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 17-ին: Ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանն՝ հավաքելով 12.510 ձայն (50,3%): Նրա հիմնական մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն էր, որն ստացել է 10.267 ձայն (42%):

5832 | 0
Facebook