Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատմության մեջ հայտնի ամենաբարձրահասակ մարդը

19:05, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Պատմության մեջ հայտնի ամենաբարձրահասակ մարդը

1918թ. փետրվարի 22-ին Միչիգան նահանգում ծնված Ռոբերթ Փերշինգ Ուոդլոուին Գինեսի գիրքը ճանաչել է որպես մարդկության պատմության մեջ հայտնի ամենաբարձրահասակ մարդը: Տառապելով հիպոֆիզի ուռուցքից և ակրոմեգալիայից` Ուոդլոուն աճել է իր կարճ կյանքի ողջ ընթացքում: Մինչև 4 տարեկանը տղան նորմալ աճ է ունեցել, սակայն դրանից հետո սկսել է աճել արագորեն ու անդադար: Նա ավարտել է դպրոցն, սկսել է իրավունք ուսումնասիրել, որպես «բարի հսկա»` ամերիկյան կրկեսի հետ ճամփորդել է երկրով մեկ: Սակայն նրա ինքնազգացողությունն օրեցօր վատացել է, ստիպված է եղել քայլել հենակներով: Կրկեսային ներկայացումներից մեկի ժամանակ նա հենակով վնասել է ոտքը, ինչից արյան վարակ է ստացել և մահացել 1940թ. հուլիսի 4-ին: Մահվանից մեկ ամիս առաջ նրա հասակը չափել են վերջին անգամ` 2,72մ:

Գերեզմանատանը նրա գերեզմանը մնացյալներից կրկնակի բարձր է:

33993 | 1
Facebook