Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի առաջնորդը մահմեդականներին կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ

12:30, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Իրանի առաջնորդը մահմեդականներին կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ

Իրանի առաջնորդ, այաթոլլա Սեյադ Ալի Համենիեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ աշխարհի բոլոր մահմեդականներին կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ:
     Համենին ասել է, որ Իսլամական Հանրապետությունն անելու է ամեն ինչ այդ երևույթի դեմ պայքարի համար: Նա նաև իր ափսոսանքն է հայտնել այն կապակցությամբ, որ աշխարհում ահաբեկչական գործունեությունը սերտորեն կապվում է իսլամի հետ: Այաթոլլանն ընդգծել է, որ մահմեդական այն երկրները, որոնք ահաբեկչության դեմ պայքարում համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, իրական և լուրջ նպատակներ չունեն:

Հնդկաստանի վարչապետն էլ նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարող բոլոր երկրները պետք է միավորվեն:

4123 | 0
Facebook