Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մելդոնիում պարունակող փորձանմուշների թիվը հասել է 288-ի

15:50, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Մելդոնիում պարունակող փորձանմուշների թիվը հասել է 288-ի

2016 թվականի սկզբից հայտնաբերվել է մելդոնիումի 288 դրական փորձանմուշ։ Այս մասին հայտնում է WADA-ն:
     «Մելդոնիումի արգելքից ի վեր՝ 2016 թվականի հունվարի մեկից հետո, հայտնաբերվել է մելդոնիումի 288 դրական փորձանմուշ»,- նշված է հայտարարության մեջ։
     Նշենք, որ մելդոնիումը WADA-ի՝ արգելված դեղամիջոցների ցանկում հայտվել է 2016 թվականի հունվարի 1-ին։ Ապրիլին WADA-ն հայտարարել է, որ մինչև 2016 թվականի մարտի 1-ը վերված փորձանմուշներում թույլատրելի է մինչև 1 միկրոգրամ մելդոնիումի պարունակությունը։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ մելդոնիում հայտաբերվել էր Եվրոպայի նորընծա չեմպիոնուհի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի փորձանմուշում։

5267 | 0
Facebook