Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական նորակառույց կայանից առաջին անգամ մեկնարկած հրթիռը տիեզերք է տարել 3 արբանյակներ

11:50, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Ռուսական նորակառույց կայանից առաջին անգամ մեկնարկած հրթիռը տիեզերք է տարել 3 արբանյակներ

Ռոսկոսմոսը հրապարակել է տիեզերական թռիչքների ռուսական նորակառույց կայանից՝ «Վոստոչնիյ»-ից առաջին հրթիռի մեկնարկի տեսագրությունը: Այն իրագործվել է Մոսկվայի ժամանակով 05:01-ին: «Սոյուզ-2.1a» կրիչ հրթիռը մեկնարկել է «Միխայլո Լոմոնոսով», «Աիստ-2Д» և SamSat-218Д արբանյակներով: Թռիչքը բարեհաջող է իրականացվել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն համարել է հպարտության առիթ:

6407 | 0
Facebook