Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուորլիքը Բաքվում խիստ ադրբեջանամետ կարծիք է հայտնել

19:11, չորեքշաբթի, 06 ապրիլի, 2016 թ.
Ուորլիքը Բաքվում խիստ ադրբեջանամետ կարծիք է հայտնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում լրագրողների հետ զրույցում, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ասել է. «Առանց հրադադարի ռեժիմի պահպանման խաղաղ բանակցություններն անհնար են: Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ն սատարում է Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերը: Համանախագահները շատ կառուցողական զրույց են ունեցել Իլհամ Ալիևի, պաշտպանության և արտգործ նախարարների հետ: Հարցի լուծումը հայկական զորքերի դուրս բերումն է գրավյալ տարածքներից և դրանց վերադարձը Բաքվին, միևնույն ժամանակ՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման նախապատրաստությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ինքը հասկանում է ադրբեջանցիների հուսահատությունը Մինսկի խմբի աշխատանքից, քանի որ արդեն 20 տարի է անցել, սակայն պատերազմը դեռ նորանոր մահեր է բերում, ուստի պետք է քաղաքական որոշում:

15307 | 11
Facebook