Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռամազոտիի` Հայաստանում, ՌԴ-ում ու Էստոնիայում նախատեսած համերգները չեղյալ են հայտարարվել. ТАСС

23:20, երկուշաբթի, 28 մարտի, 2016 թ.
Ռամազոտիի` Հայաստանում, ՌԴ-ում ու Էստոնիայում նախատեսած համերգները չեղյալ են հայտարարվել. ТАСС
     Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել համերգները ՌԴ-ում, Էստոնիայում և Հայաստանում, որը տեղի էր ունենալու Perfetto համերգային շրջագայությունների շրջանակում, այս մասին tass-ին հայտնել են համերգաշրջանի պրոդյուսերները (Trident Music Srl ընկերություն):
     «Պրոդյուսերական ընկերությունը խորապես ցավում է, որ Բելառուսում մարտի 26-ին տեղի ունեցած համերգից հետո ստիպված է հայտարարել շրջագայության դադարի մասին` ՌԴ-ում, ՀՀ-ում և Էստոնիայում. պատճառը` կազմակերպիչ, ռուսական Global Communications ընկերության` պայմանագրային կետերի խախտումն է»,- նշված է հայտարարության տեքստում:
     Նշենք, որ Ռամազոտիի երևանյան համերգը նախատեսված էր ապրիլի 26-ին: Վերոնշյալի վերաբերյալ հայկական կողմից դեռ արձագանք չկա:
Աղբյուրը` tass.ru
14540 | 0
Facebook