Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դաշնակցության հետ համագործակցության մասին խոսք չի գնացել». Էդուարդ Շարմազանով

19:51, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Դաշնակցության հետ համագործակցության մասին խոսք չի գնացել». Էդուարդ Շարմազանով

«Խոսքը գնացել է ավելի գլոբալ հայեցակարգային հարցերից, սկսած` սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, մեր անելիքներից, պաշտոնյաների գործունեությունից, նրանց արդյունավետությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ներքին և արտաքին քաղաքականությունից: Չի եղել մի ոլորտ, որին նախագահը չի անդրադարձել: Կոնկրետ դաշնակցության հետ համագործակցության մասին խոսք չի գնացել, գնացել է կուսակցությունների դերի բարձրացման մասին, բայց նեղ կոալիցիոն փոփոխությունների մասին խոսք չի եղել»,- ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` նախագահի հիմնական խոսքն այն էր, որ պետք է կարողանանք արդյունավետ դիամակայել բոլոր մարտահրավերներին և պետք է իշխանության մեջ լինեն մարդիկ, ովքեր եկել են այստղ արդյունավետ աշխատելու:
3726 | 0
Facebook