Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զոհված օդաչուի մարմինը Թուրքիան կփոխանցի ռուսական կողմին

14:26, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Զոհված օդաչուի մարմինը Թուրքիան կփոխանցի ռուսական կողմին

Այսօր, «ԲիԲիսի»-ի հաղորդմամբ, թուրքական կողմը Անկարայում գտնվող ռուս դիվանագետներին կփոխանցի թուրք-սիրիական սահմանին զոհված օդաչու Օլեգ Պեշկովի մարմինը: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Մեր կողմին է փոխանցվել սահմանային խախտման պատճառով տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհված ռուս օդաչուի մարմինը: Այս գիշեր Հաթայում գտնվող ուղղափառ հոգևորականների միջոցով իրականացվել են անհրաժեշտ կրոնական արարողությունները: Զոհվածի մարմինը, Ռուսաստանի պահանջով, կփոխանցվի ռուսական կողմին»,- ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ ռուսական Су-24М կործանիչը խոցվել էր թուրքական զինված ուժերի կողմից նախորդ երեքշաբթի օրը: Կործանիչի 2 օդաչուներն էլ հասցրել են կատապուլտվել, սակայն նրանցից մեկն օդում սպանվել է երկրից արձակած կրակոցներից: Կատապուլտվածներին գտնելու որոնողական աշխատանքների ժամանակ զոհվել է նաև մեկ պայմանագրային ծովային հետևակ, երբ Ми-8 ուղղաթիռը ենթարկվել էր գնդակոծման ու հարկադիր վայէջք կատարել:

7324 | 0
Facebook