Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՊՆ-ը հաստատեց՝ Սիրիայում կործանված ռազմական օդանավը ռուսական է (լրացված)

12:50, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
ՌԴ ՊՆ-ը հաստատեց՝ Սիրիայում կործանված ռազմական օդանավը ռուսական է (լրացված)
     Ինչպես հայտնել ենք, այսօր Սիրիայում` Թուրքիայի սահմանին, ռազմական օդանավ է կործանվել:
     Թուրքական Haberturk հեռուստաալիքը տեղեկացնում է, որ կործանիչը ռուսական է: Հաղորդվում է, որ 2 օդաչուները կատապուլտվել են:
     Ականատեսները հաղորդել են, որ կործանիչն ակնթարթորեն բռնկվել է ու վայր ընկեր լեռներում: Ըստ ճշտված տվյալների` կործանիչն ընկել է Թուրքմենական լեռան շրջանում` Սիրիայի Լաթաքիա նահանգում:
     CNN Türk լրատվականը թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում ամարագրված է կործանիչի անկման պահը:

     ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կործանիչը եղել է Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի Су-24-երից մեկը, որը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում, ինչն ամրագրված է օբյեկտիվ վերահսկողության տվյալներում:
     Կա տեղեկատվություն, որ կործանիչը խփվել է թուրքական F16-ից:
10663 | 0
Facebook