Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու». Տիգրան Աբրահամյան

18:18, շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.
«Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Տավուշում, իշխանության սադրած միջադեպերի հետևանքով ապօրինի անազատության մեջ հայտնված 4 տավուշցիների:

Վերջիններիս միակ մտահոգությունը նրանում էր, որ իրենց տան, գյուղի, մարզի հետ կապված կարևոր ու միաժամանակ վտանգավոր իրադարձություններին մասնակցելու հնարավորություն չունեն:
     Ցավոք, արդեն 10-11 ամիս է, ինչ նույն քրեակատարողական հիմնարկում ապօրինի անազատության մեջ է մեր ընկեր Արմեն Աշոտյանը, ում կարիքն ու դերը, հատկապես այս օրերին, շատ զգացվում է:

Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու, հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ»։

2842 | 0
Facebook