Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր անկողիններն՝ ալերգիա հարուցող միլիոնավոր տզերի սիրելի կենսամիջավայր

12:00, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Մեր անկողիններն՝ ալերգիա հարուցող միլիոնավոր տզերի սիրելի կենսամիջավայր

ԱՄՆ-ի Օհայո նահանգի գիտնականները հրապարակել են սարսափեցնող տեսանյութ, որն ապացուցել է, որ մեր ներքնակները հիանալի կենսամիջավայր են հանդիսանում փոշու միլիոնավոր տզերի համար: Այս պարազիտները ներթափանցում են մարդու մաշկի մեջ՝ առաջացնելով քոր ու այլ խանգարումներ:

Քստմնելի տեսանյութում միլիոնավոր բազմոտանի տզեր են՝ մանրադիտակի տակ: Այդ բազմոտանի արարածները սողում են իրար վրայով և դրանցից ամեն մեկն արտադրում է օրական 20 միավոր կղանք:

Փոշու տզերը մանրադիտակային արարածներ են՝ մեկ քառորդ մմ երկարությամբ, որոնք ալերգիա են առաջացնում որոշ մարդկանց մոտ: Դրանք մակերեսների վրա են հայտնվում մարդկային մաշկի մեռած թեփուկների միջոցով, որպեսզի հետո բազմանան շրջակա խոնավ միջավայրում: Ներքնակները, ծածկոցները, բարձերը, փափուկ կահույքը մարդկային մաշկի մեռած թեփուկների պահոցներ են, ինչն էլ հանգեցնում է փոշու տզերի առաջացման: «Մարդը շաբաթական մի քանի գրամ մաշկ է թողնում, և հիմնականում՝ իր անկողնում,- բացատրել է բժիշկ Աքերլեյը,- փոշու տզերը, որդերի նման, սիրում են խոնավություն և անկողինը նրանց համար իդեալական միջավայր է: Նրանք վերարտադրվում են՝ մեկ անկողնու մեջ հասնելով 10 միլիոնի: Շատ հաճախ մարդիկ փակում են պատուհաններն, ինչի պատճառով խոնավությունը մնում է տան ներսում: Եթե դուք արթնանալուց անմիջապես հետո հարդարում եք անկողինն ու ծածկում ծածկոցով՝ հիանալի միջավայր եք ապահովում տզերի համար»:

2 տարում մեկ բարձի քաշի 10%-ը կազմում են փոշու տզերն ու դրանց արտաթորանքը: Ու թեև այդ տզերը կատարյալ անվտանգ են, դրանց արտաթորանքներն ու մարմինների մնացորդները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ՝ ստիպելով օրգանիզմին ալերգենների դեմ պայքարելու համար արտադրել հիստամին:

25293 | 1
Facebook