Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է BMW 5-Series-ի նոր սեդանի պրեմիերայի օրը

21:13, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Հայտնի է BMW 5-Series-ի նոր սեդանի պրեմիերայի օրը

BMW 5-Series-ի նոր սեդանի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա Փարիզի ավտոսրահում, որը կբացվի 2016թ. աշնանը: Մեքենան կառուցվելու է CLAR պլատֆորմի վրա: Ավտոմեքենայի մշակման ժամանակ ակտիվորեն կիրառվել է ածխածնային մանրաթել: Դա թույլ է տվել ազատվել 100կգ-ից: Սեդանի չափերը համարյա չեն փոխվելու:
     Դատելով լրտեսական լուսանկարներից` մեքենան ստանալու է ջերմափոխանակիչի ուրիշ ճաղաշար, տեսափոխված դռներ և ուրիշ անվասկավառակներ: Ավտոմեքենայի սրահում կհայտնվի ամբողջությամբ թվային վահանակ:
     Ըստ ոչ պաշտոնական տվյալների` սեդանի բազային տարբերակը կհագեցվի 1.5-լիտրանոց երեք մխոցով բենզինային շարժիչով: Բացի այդ, հասանելի կլինի բացարձակապես նոր 3.0-լիտրանոց դիզելային ագրեգատ` 408 ձիաուժ հզորությամբ և 750 Նմ պտտող պահով: Մեքենայի այդպիսի մոդիֆիկացիան կոչվելու է M550xd:
     M5 ավտոմեքենայի «լիցքավորված» տարբերակը կոմպլեկտավորելու են V8 բենզինային շարժիչով: Շարժիչի հզորությունը կկազմի 626 ձիաուժ:

5191 | 0
Facebook