Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելացի մոդելը մերկացել է՝ Մեքսիկայի հավաքականի հաղթանակից հետո

01:12, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2015 թ.
Վենեսուելացի մոդելը մերկացել է՝ Մեքսիկայի հավաքականի հաղթանակից հետո
     Վենեսուելացի մոդել Արչելիա Բրավոն մերկացել է Մեքսիկայի ազգային հավաքականի պատվին։ Մոդելը խոստացել էր, որ կմերկանա, եթե թիմը հաղթի ԱՄՆ-ի ընտրանուն՝ 2017-ի Կոնֆեդերացիաների գավաթի ընտրական փուլում։ Լոս Անջելեսում կայացած հանդիպման ընթացքում մեքսիկացիները հաղթանակ են տոնել 2։0 հաշվով։ «Խոստումն իմ պարտքն է։ Ես անում եմ դա երկրպագուներիս համար»,- հայտարարել է մոդելը՝ հրապարակելով իր լուսանկարները։
     Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթը տեղի կունենա աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ։ Մրցաշարին, Ռուսաստանի հավաքականից բացի, կխաղան վեց մայրցամաքների առաջնությունների հաղթող թիմերը և աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանին։ Առաջնության հանդիպումներն անց են կացվելու Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում և Կազանում։
41492 | 0
Facebook