Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մի շիշ կոնյակ է դրվում և շնորհավորում են մեծատառով մարդու տարեդարձը, քեֆ-ուրախություն չէ». Աղվան Վարդանյան

12:23, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
«Եթե մի շիշ կոնյակ է դրվում և շնորհավորում են մեծատառով մարդու տարեդարձը, քեֆ-ուրախություն չէ». Աղվան Վարդանյան
     «Սահմանդրական փոփոխությունների անցկացման դեպքում ՀՅԴ-ն տոնելո՞ւ է այն»,- ԱԺ ճեպազրույցների ժամին դիմելով պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ հարցրին լրագրողները:
     «Տոնել ասելով ի՞նչ նկատի ունեք: Էս երկու օրը մամուլում գրված էր, թե ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն է: Լրագրողների մի մասն աղոտ պատկերացում ունի ուրախության մասին: Եթե մի շիշ կոնյակ է դրվում ու միրգ և շնորհավորում են մեծատառով մարդու տարեդարձը, քեֆ-ուրախություն չէ... Մեր հաղթանակն է, կնշենք, բայց դա չի վերածվի համազգային տոնախմբության»,- ասաց նա:
     Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, որ երեկ՝ ԱԺ նիստի ընդմիջմանը, ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն է եղել. նշում էին ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ծնունդը:
3631 | 0
Facebook