Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գներն աճում են

10:56, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Նավթի գներն աճում են

Միջազգային շուկայում հոկտեմբերի 1-ից ի վեր նավթի գների աճը շարունակվում է: Դա պայմանավորված է ԱՄՆ-ում պաշարների կրճատման, նաև ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների ավելացման հետ:

Առավոտյան եվրոպական «Բրենթ» նավթային խառնուրդի նոյեմբերի ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.65%-ով ու հասել 52.51 դոլարի: Ամերիկյան WTI մակնշման նավթի նոյեմբերի ֆյուչերսների արժեքն ավելացել է 1.75%-ով ու գնահատվել 49.38 դոլար:

Նշենք, որ ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Աբդալա ալ-Բադրին հայտարարել է, որ ՕՊԵԿ և կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների փորձագետները հանդիպում կունենան հոկտեմբերի 21-ին ու կքննարկեն նավթի գները:

5211 | 0
Facebook