Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տույին աջակցելու էին եկել շոու բիզնեսի ներկայացուցիչները. «ՀԺ»

11:11, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Տույին աջակցելու էին եկել շոու բիզնեսի ներկայացուցիչները. «ՀԺ»
     «Հայկական Ժամանակը»-ը գրում է. «Քրեական հեղինակություն քանաքեռցի Արթուր Ղազարյանի (Տույ մականունով) քրեական գործով դատական նիստին երեկ նրան սատարելու էին եկել հայտնի երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) և դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Վերջիններս խուսափում էին տեսախցիկից։ Դահլիճում ներկա գտնվող Տույի ընկերները նույնիսկ կատակում էին, որ այս նիստին միայն Նունե Եսայանն է պակասում։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 5-ին»։
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
11270 | 0
Facebook