Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ապագան կասկածի տակ է

17:40, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2015 թ.
Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ապագան կասկածի տակ է
     Գյումրիում եկող տարի քաղաքապետի ընտրություններ են ու ասում են՝ Սամվել Բալասանյանը ջանք չի խնայելու երկրորդ ժամկետով պաշտոնավարելու համար:
     Խոսակցություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի երեկվա զրույցը հենց այդ թեմայով էր: Ասում են՝ նախագահը խիստ ու բարկացած հայացքով փորձում էր Բալասանյանին ասել, որ նրա հետագա պաշտոնավարումը կախված է լինելու սահմանադրական հանրաքվեի՝ Գյումրիում արձանագրված արդյունքներից: Ասում են նաև՝ դրանով պայմանավորված էր, որ երբ զրույցից հետո լրագրողները Բալասանյանին հարցրել են՝ կրկին առաջադրվելո՞ւ եք, ասել է՝ կյանքը ցույց կտա:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13103 | 5
Facebook