Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բռնցքամարտիկներ Ալեն Դանիելյանը և Հրայր Շահվերդյանը կպայքարեն չեմպիոնի կոչման համար

13:21, շաբաթ, 29 օգոստոսի, 2015 թ.
Բռնցքամարտիկներ Ալեն Դանիելյանը և Հրայր Շահվերդյանը կպայքարեն չեմպիոնի կոչման համար
     Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայում ավարտին է մոտենում Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարը:

Այսօր կկայանան եզրափակիչ մենամարտերը: 10 քաշային կարգերից երկուսի եզրափակչում Հայաստանը կունենա ներկայացուցիչ: Ուկրաինայում մեր երկրի դրոշը ամենից վեր կփորձեն բարձրացնել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը:

Եզրափակչում Ալեն Դանիելյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Մուրադ Սիրյոգևը, իսկ Հրայր Շահվերդյանը կմենամարտի Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեինուլինովի հետ:

3009 | 1
Facebook