Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի կարծիքով Բլատերն արժանի է Նոբելյան մրցանակի

18:35, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Պուտինի կարծիքով Բլատերն արժանի է Նոբելյան մրցանակի
     ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերn արժանի է Նոբելյան մրցանակի։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե երբևէ տալ Նոբելյան մրցանակ, ապա հենց այսպիսի մարդկանց»,- ասել է Պուտինն՝ ավելացնելով, որ Բլատերի պես մարդիկ «արժանի են նման ուշադրության և երախտիքի՝ հասարակական կազմակերպությունների կողմից»։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահը դատապարտել է ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունն՝ ուղղված ՖԻՖԱ-ի դեմ․
«Կոռուպցիայի դեմ այդ պայքարն այն տեսքով, որով անց է կացվում, ինձ ստիպում է հարցնել, արդյոք դա 2018-ի և 2022-ի աշխարհի առաջնությունների համար պայքարի շարունակությունը չէ»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի համար կասկածվողների հանդեպ քննությունը պետք է անցկացվի այն երկրների օրինապահ մարմինների կողմից, որոնց քաղաքացիներ են հանդիսանում նրանք․
«Անթույլատրելի է, որ ինչ-որ մեծ կամ փոքր երկիր որոնումներ անցկացնի ողջ աշխարհում, որպեսզի բանտարկի նրան, ում ցանկանում է»,- նշել է նա։

    
8834 | 1
Facebook