Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանկագիր «Կոնրադը» թարգմանվել է հայերեն

14:08, չորեքշաբթի, 22 հուլիսի, 2015 թ.
Մանկագիր «Կոնրադը» թարգմանվել է հայերեն

«Կոնրադը» պատմություն է մի տղայի մասին, ով դուրս է գալիս պահածոյի տուփից, նույնն է թե արտադրանք։ Նման արհեստական տղաների արտադրում էր մի ձեռնարկություն, որը նրանց պատվաստում էր որոշ հիվանդությունների դեմ, օժտում էր այս կամ այն դրական հատկանիշով և ուներ գերիշխանություն իր արտադրանքի նկատմամբ։ Ժամանակի ընթացքում տղան կարողանում է ինտեգրվել հասարակության մեջ, դառնալ իր միջավայրի մի մասը, ունենալ ընտանիք և ընկերներ։

Գերմանացի հեղինակ Քրիստինե Նյոստլինգերի «Կոնրադը» գիրքը գերմաներենից թարգմանել է Ռուզան Մարգունին։

«Երեխաներին հանկարծակիի բերելով հեղինակն ասում է այն, ինչն ընթերցողը պետք է ընտրի։ Երբեք ոչինչ չի հուշում երեխային, ընդհանրապես պարտադրանքին դեմ է։ Դժվար է որոշել՝ որտեղ է ազատության և ամենաթողության սահմանը։ Ծայրահեղությունների վրա է կառուցված է։ Երեխաներն իրենք պիտի որոշեն՝ որտեղ է ճշմարտությունը»,-պատմում է Ռուզան Մարգունին։

8330 | 0
Facebook