Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հույների 74%-ը ցանկանում է մնալ եվրոգոտում

15:20, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Հույների 74%-ը ցանկանում է մնալ եվրոգոտում

«ALCO» սոցիոլոգիական հարցումների կենտրոնը հրապարակել է եվրոգոտու մեջ մնալու կամ դրանից դուրս գալու վերաբերյալ հույների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Ինչպես հաղորդում է հունական «Ethnos» թերթը, հարցման արդյունքների համաձայն, Հունաստանի բնակչության 74%-ը եվրոգոտու մեջ մնալու ցանկություն է հայտնել: 11.8%-ը չեն կարողացել հստակ դիրքորոշում հայտնել, իսկ 15%-ը կողմ է արտահայտվել սեփական արժույթի գործածությանն անցնելու գաղափարին:

Հաղորդվում է նաև, որ հարցմանը մասնակցած հույների 44,8%-ը պատրաստակամություն է հայտնել մասնակցել կիրակի կայնալիք հանրաքվեին. նրանց մեծ մասը դեմ է քվեարկելու միջազգային վարկատուներից ֆինանսական նոր օգնություն ստանալուն:

4737 | 0
Facebook