Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ես կուսակցության անդամ եմ, բայց թույլ չեմ տալու, որ Բաղրամյան պողոտայում կուսակցական շահեր բախվեն. Դ. Սանասարյան

12:42, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Ես կուսակցության անդամ եմ, բայց թույլ չեմ տալու, որ Բաղրամյան պողոտայում կուսակցական շահեր բախվեն. Դ. Սանասարյան
     «Խնդիրները ձևակերպված են, պահանջները երեքն են ու երիտասարդների կողմից մտքերի համախմբում է տեղի ունենում, փորձելու ենք նոր առաջարկներ ներկայացնել ժողովրդին ու ստանալ հավանություն»,- լրագրողների հետ զրույցում Բաղրամյան պողոտայում ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:
     «Ոլորտային բաժանումներ են տեղի ունեցել ու բացի կազմակերպչական հարցերից, խմբեր են ստեղծվել, որ պետք է առաջարկներ ներկայացնեն: Ամենակարևորն է, որ զգուշանանք սադրողներից»,- ասաց նա
     Սանասարյանի խոսքով` նախաձեռնությունը նոր է, ընդգրկված են այն քաղաքացիները, ովքեր տարբեր նախաձեռնությունների են մասնակցել ու նրանք, ովքեր ոստիկանան ճնշումներին դիմադրել են:
     «Ես կուսակցության անդամ եմ, բայց թույլ չեմ տալու, որ ինչ-որ մեկը կուսակցական հարց տանի առաջ, կուսակցական շահեր բախվեն, մենք երեք կետի շուրջ ենք համախմբվելու»,- եզրափակեց նա:
3073 | 1
Facebook