Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գլենդելում Աղասի Վարդանյանն ավարտել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով 55 օր տևած ծոմապահությունը

12:00, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Գլենդելում Աղասի Վարդանյանն ավարտել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով 55 օր տևած ծոմապահությունը

Ամերիկահայ Աղասի Վարդանյանը երեկ՝ մայիսի 28-ին ավարտել է Հայոց ցեղասպանության ճանաճման պահանջով սկսած իր՝ 55 օր տևած ծոմապահությունը: Ինչպես գրում է «LA Times»-ը, Գլենդելում բնակվող հայն իր ծոմապահությունն սկսել էր ապրիլի 4-ին՝ Բուրբանք եկեղեցու մոտ: Ծոմապահության համար՝ որպես ժամկետ, ընտրվել էր 55 օրը, քանի որ, Աղասու խոսքերով, այդ թիվը շատ խորհրդանշական իր համար: Նախ, որ այս տարի լրանալու է նրա 55 ամյակը և երկրորդ, որ ապրիլի 4-ից 55 օր անց մայիսի 28-ն է՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:

«Նույնիսկ եթե նրանք մեզ 100 տարի առաջ կոտորեցին, այնուամենայնիվ, նրանց չհաջողվեց կոտրել մեր՝ գոյատևելու կամքի ուժը: 100 տարի անց մենք դեռ կանք աշխարհի երեսին, ապրում ենք և պայքարում արդարության համար»,- նշել է Վարդանյանը:

Վարդանյանն, ով այդ ամբողջ ընթացքում գտնվել է բժշկի և հոգեբանի մշտական հսկողության ներքո, դեռ լավատեսական է տրամադրված: «Մենք պայքարելու ենք այնքան, մինչև չհասնենք մեր նպատակին: Մեր ազգի հանդեպ հանցանք է իրականացվել, և դա ողջ աշխարհը պետք է ճանաչի և ընդունի»,- հավելել է Աղասին:

Աղբյուրը նշում է նաև, որ այդ 55 օրվա առաքելության ժամանակ ամերիկահայը 25 կգ քաշ է կորցրել:
8299 | 0
Facebook